Հեռացող նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը փորձել է բարելավել իր արտաքին քաղաքականության պատմությունը և ասել, որ ԱՄՆ հակառակորդներն ավելի թույլ են, քան չորս տարի առաջ, երբ նա ստանձնել է պաշտոնը, չնայած գլոբալ ճգնաժամերին, որոնք դեռևս լուծված չեն, գրում է Reuters-ը։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունը փոխանցելուց մեկ շաբաթ առաջ Բայդենը Պետդեպարտամենտում դիմել է ամերիկացի դիվանագետներին և գովել իր վարչակազմի աջակցությունը Ուկրաինային՝ 2022 թվականին Ռուսաստանի ներխուժման դեմ և Իսրայելին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմներում:
Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները «հաղթում է համաշխարհային մրցակցությունում», մինչդեռ Ռուսաստանը և Իրանը թուլացել են պատերազմներով՝ առանց ԱՄՆ անմիջական մասնակցության:
«Չորս տարի առաջվա համեմատ Ամերիկան ավելի ուժեղ է, մեր դաշինքներն ավելի ուժեղ են, մեր հակառակորդներն ու մրցակիցներն ավելի թույլ են»,-ասել է Բայդենը՝ նշելով․ «Մենք պատերազմ չենք գնացել այս ամենն իրականացնելու համար»։
Սպիտակ տունը հաջորդ շաբաթ լքող Բայդենը պնդել է, որ իր նախագահական ժամկետում Ամերիկայի հեղինակությունը աշխարհում աճել է եւ ԱՄՆ մնում է աշխարհում անփոխարինելի գործընկեր։




