ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

 «Այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,- շեշտել է դեսպանը։

Դեսպանը խաղաղություն է մաղթել Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը։

«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաև  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,- ասել է դեսպան Դըկոտինյին՝ շեշտելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։

Կարդացեք նաև

Back to top button