
Միասնական տոմսային համակարգի տրանսպորտային քարտերը վաղվանից հնարավոր կլինի գնել նաև մետրոպոլիտենի դրամարկղերից։ Ձեռք բերված քարտերը հնարավոր է ակտիվացնել transport.yerevan.am կայքում, այսօր նշվել է Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Արտոնյալ խմբի քաղաքացիները կարող են մոտենալ թաղապետարաններ կամ TellCell ընկերության գրասենյակներ՝ նույնականացման գործընթացն անցնելու համար։
Միասնական տոմսային համակարգի վճարման եղանակները չորսն են՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։
Միասնական տոմսային համակարգի վճարման եղանակները
- Տրանսպորտային քարտով
- Տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել
- մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից (կից դրամարկղերին),
- մետրոպոլիտենի դրամարկղերից (աշխատակցի օգնությամբ՝ ժամը 11:00-16:00 և 20:00-23:00),
- Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներում գործող քաղաքապետարանի տեղեկատվական աջակցման կենտրոններից։
- Ակտիվացում: Ձեռք բերված քարտերը կարելի է ակտիվացնել՝ այցելելով transport.yerevan.am կայքը։
- Տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել
- QR կոդով
- Բջջային հավելվածի միջոցով
- Հնարավոր է օգտագործել TellCell Wallet համակարգը։
- Բանկային քարտով
- Հայկական բանկային քարտերը կարող են օգտագործվել NFC համակարգով։
- American Express և МИР քարտերը չեն սպասարկվում։




