
Parstoday-ը, հղում անելով ԻԻԽ հաղորդագրությանը, հայտնում է, որ Իրան — Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Գեղարդ Մանսուրյանը, Սեյեդ Մոհամմադ Սադաթ Էբրահիմին և Սեյեդ Մոհամմադ Ջամալյանը Արա Շահվերդյանի գլխավորությամբ Հայաստան — Իրան խորհրդարանական բարեկամության խմբի պաշտոնական հրավերով այսօր մեկնել են Երևան։
Նշվում է, որ Երևանում գտնվելու ընթացքում Իրանի խորհրդարանական պատվիրակությունը, հայ գործընկերների հետ հանդիպելուց բացի, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կզրուցեն և կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման, խորհրդարանական համագործակցության, հարևանության քաղաքականության, ռազմավարական հարաբերությունների, ենթակառուցվածքների ու էներգետիկայի ոլորտում համագործակցության և բնապահպանական հարցերի շուրջ:




