ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

2024-ը ամենաշոգ տարին` սկսած 19-րդ դարից. կլիմայի փորձագետները խոսում են «կրակի դարաշրջանի» ռիսկերից

ԱՄՆ-ում հսկայածավալ հրդեհի պատճառը փորձագետներն ուղղակիորեն կապում են կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ։

Կլիմայական չափումների մասնագիտական հարթակները հրապարակել են իրենց եզրակացությունը՝ 2024-ը դիտարկված վերջին տասնամյակների ամենաշոգ տարին էր։

Օդի ու ջրի ջերմաստիճանն աշխարհում առաջին անգամ գերազանցել է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի՝ 1850-1900 թվականների ցուցանիշը 1.5 աստիճանով՝ մանրամասնել է Կլիմայի փոփոխության մոնիտորինգի Copernicus ծառայությունը։ Ռոյթերսի փոխանցմամբ՝ ՆԱՍԱ-ն էլ իր հերթին է հանրայնացրել ջերմաստիճանի տարեկան ցուցանիշն ու վերահաստատել՝ 2024-ին ռեկորդային շոգ էր։
Ըստ գնահատումների` ամեն հաջորդ տասը տարին զգալիորեն շոգ է լինում ամեն նախորդից։

Կարդացեք նաև

Back to top button