
Իրանը քննարկում է մայրաքաղաքը Թեհրանից հարավային Մակրան շրջան տեղափոխելու հնարավորությունը, այսօր հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Ֆաթամեհ Մոհաջերանին, հայտնում է Reuters-ը։
Ըստ Մոհաջերանիի՝ նման որոշման պատճառ կարող է լինել Թեհրանում բնակչության մեծ խտությունը, ինչպես նաեւ ջրի պակասը։
Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ այս որոշումը ընդունման ճանապարհին է, բայց դա շուտ չի լինի։




