
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը աշխատանքի կանցնի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում՝ WADA- ում, «Ռադիոլուրին» հայտնել է Կարեն Գիլոյանը։ Նա ընտրվել է WADA-ի հիմնադիր խորհրդի անդամ։
Այսօր ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Կարեն Գիլոյանը «դադարեցրել» է փոխնախարարի լիազորությունները։
«Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,-ասել է նախարարը։
Գիլոյանը «Ռադիոլուրին» ասել է, որ շարունակելու է մնալ հայկական սպորտում, փորձելու է նպաստել ակումբային սպորտի զարգացմանը, Հայաստանից չի հեռանում։




