
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամն իր «Truth Social» էջում քարտեզ է հրապարակել, որում Կանադան և ԱՄՆ-ը ներկված են Միացյալ Նահանգների դրոշի գույներով՝ ձևավորելով մեկ պետություն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ նման միավորումը ոչ միայն տնտեսական կայունություն կբերի Կանադային, այլև կպաշտպանի արտաքին սպառնալիքներից։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արձագանքել էր՝ հայտարարելով, որ «փոքրագույն շանս անգամ չկա», որ երկիրը դառնա Միացյալ Նահանգների մաս: Նրա խոսքով, երկու երկրների ժողովուրդների համար էլ ձեռնտու է, որ իրենց պետությունները «առևտրի և անվտանգության ոլորտում խոշոր գործընկերներ են»։




