
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Այս ամիս, գոնե մեր նախաձեռնությամբ, պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս խնդրի լուծումը»,- նշել է նա։




