ԿարևորՄիջազգային

Թրյուդոն հրաժարական կտա Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունից հետո

Ջասթին Թրյուդոն կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնը կթողնի միայն լիբերալների նոր առաջնորդի ընտրությունից հետո։

Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է այսօր։

Թրյուդոն արդեն խնդրել է Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին մինչեւ մարտի 24-ը կասեցնել խորհրդարանի աշխատանքը, ինչը ընդդիմադիր կուսակցություններին կզրկի
վարչապետին անվստահություն հայտնելու համար հունվարի վերջին քվեարկություն անցկացնելու հնարավորությունից։

Վերջերս Լիբերալ կուսակցությունը նկատելիորեն կորցրել է ժողովրդականությունը։ Սոցիոլոգիական հարցումները կանխատեսում են նրա պարտությունը համընդհանուր ընտրություններում, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերից ոչ ուշ:

Թրյուդոն ղեկավարում է Լիբերալ կուսակցությունը 2013 թվականից, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթեցին այդ տարի խորհրդարանական ընտրություններում։

Ջասթին Թրյուդոն Կանադայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է։ Նրա հայրը՝ Պիեռ Էլիոթ Թրյուդոն 1968-79 և 1980-84 թվականներին զբաղեցրել է Կանադայի վարչապետի պաշտոնը։

Կարդացեք նաև

Back to top button