ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի կապիտուլյացիան ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ ԵՄ-ին. Մակրոն

Ուկրաինայի կապիտուլյացիան ձեռնտու չի լինի ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպային։ Այսպիսի գնահատական է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկուշաբթի՝ հունվարի 6-ին, Ֆրանսիայի դեսպաններին ուղղված ուղերձում։

Միևնույն ժամանակ, հիշեցնելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ինքը կկարողանա 24 ժամվա ընթացքում վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, Ֆրանսիայի պետության ղեկավարը հայտարարել է. «Ուկրաինայում արագ և հեշտ լուծում չի լինի»։

«Ամերիկայի նոր նախագահն ինքն էլ գիտի, որ ԱՄՆ-ն որևէ բան շահելու շանս չունի, եթե Ուկրաինան պարտվի», և «Ուկրաինայի կապիտուլյացիան չի կարող ձեռնտու լինել ոչ եվրոպացիներին, ոչ ամերիկացիներին», — հավելել է նա։ Մակրոնի խոսքերը իր կայքում մեջբերել է Ֆրանսիական RFI մեդիա ընկերությունը։

Էմանուել Մակրոնի կարծիքով, եթե Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցները համաձայնեն «փոխզիջման», քանի որ հոգնել են հակամարտությունից, Արեւմուտքի հեղինակությունը «կխաթարվի»։

Ուկրաինացիները պետք է «իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ», նշել է Մակրոնը։

Կարդացեք նաև

Back to top button