
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցեր, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագիրը տարբեր ասպեկտներ ունի։ Դրա կարևոր մասը առևտրատնտեսական, էներգետիկ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերն են։ Այս համաձայնագիրը կթարմացնի և կլրացնի 2001 թվականի պայմանագիրը» »,- ասել է դիվանագետը ճեպազրույցում։
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի հունվարի 17-ին Մոսկվայում երկու երկրների նախագահների բանակցությունների ընթացքում, ավելի վաղ հայտնել էր ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Ներկայումս պետություններն առաջնորդվում են Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին 2001 թվականի պայմանագրի դրույթներով։




