
Այս տարի Բուն Բարեկենդանը կնշվի կիրակի՝ մարտի 2-ին։ Հաջորդ օրը՝ մարտի 3-ին, յուրաքանչյուր քրիստոնյա, իր հոգու խոնարհությամբ, ապաշխարությամբ, ծոմապահությամբ, և Աստծո ողորմության հույսով, անցնում է քառասունօրյա Մեծ Պահքի։
Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, այս տարի կնշվի ապրիլի 20-ին։




