ԿարևորՄիջազգային

Մագդեբուրգում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 6-ի

Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակման զոհերի թիվը, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, հասել է 6-ի, հաղորդում է Deutsche Welle-ն։

Ինչպես երկուշաբթի՝ հունվարի 6-ին, հայտնել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Նաումբուրգում Գերմանիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցչին, 52-ամյա մի կին մահացել է հիվանդանոցում հարձակման պատճառով ստացած վնասվածքներից։

Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում մեքենան վրաերթի է ենթարկել այցելուներին։

Հարձակվողը՝ Սաուդյան Արաբիայից 50-ամյա բժիշկ Թալեբ Ա.-ն, որը 2006թ-ից ապրում է Գերմանիայում, դեկտեմբերի 20-ին ամբողջ արագությամբ մխրճվել է Մագդեբուրգի Հին շուկայի հրապարակում (Alter Markt) ամբոխի մեջ:

Զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 9-ամյա տղա։ Ավելի քան 200 մարդ վիրավորվել է։ Թալեբ Ա.-ն ապրել է Մագդեբուրգից 50 կմ հեռավորության վրա գտնվող Բերնբուրգ քաղաքում, աշխատել է Գերմանիայում՝ որպես հոգեբույժ և հոգեթերապևտ։

Ըստ MDR մեդիա ընկերության, վերջին տարիներին սոցիալական ցանցերում իր գրառումներում Թալեբ Ա.-ն մեղադրել է Գերմանիայի իշխանություններին և ոստիկանությանը Սաուդյան Արաբիայի հետ «Եվրոպան իսլամացնելու» համար համագործակցելու մեջ։

Հարձակման օրը նա հրապարակել է շատ քաոտիկ բովանդակության չորս տեսանյութ, որոնցում քննադատել է հասարակությանը, ոստիկանությանը և գերմանական իշխանություններին, նշել է MDR-ը։

Այս պահին Գերմանիայի իշխանությունները, որոնք հետաքննում են միջադեպը, հանցագործության մեջ իսլամիստական ​​նկատառումներով կատարված ահաբեկչության նշաններ չեն տեսնում։

Կարդացեք նաև

Back to top button