ԿարևորՄիջազգային

Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ հրաժարական կտա կոալիցիոն բանակցությունների ձախողման պատճառով

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո հայտարարել է, որ կհեռանա այդ պաշտոնից, ինչպես նաև կլքի Ավստրիայի Ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնը:

«Ես կհեռանամ դաշնային կանցլերի և Ավստրիայի Ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնից առաջիկա օրերին», — հայտարարել է Նեհամերը x -ի իր պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

2024 թվականի սեպտեմբերի 29-ին Ավստրիայում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնցում հաղթեց Ավստրիական Ազատության կուսակցությունը՝ ձայների ռեկորդային 29,2%-ով։ Սակայն խորհրդարանական մյուս կուսակցությունները չցանկացան նրա հետ կոալիցիա կազմել։

Նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ սկսվեցին 26,5% ձայներ ստացած Ավստրիայի ժողովրդական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատների՝ (21% ) և Նոր Ավստրիա — Լիբերալ ֆորում կուսակցության (9%) միջև։

Նոր Ավստրիա — Լիբերալ ֆորում կուսակցությունը հունվարի 3-ին հայտարարեց բանակցություններից դուրս գալու մասին:

Հաջորդ օրը Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը դադարեցրեց բանակցությունները Սոցիալ-դեմոկրատների հետ՝ քննադատելով նրա մոտեցումը տնտեսական հարցերում։

Կարդացեք նաև

Back to top button