
Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանը հունվարի 7-ից կսկսի ընդունել միջազգային չվերթեր, SANA-ին տված մեկնաբանությունում հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի վարչության ղեկավար Աշհադ ալ Սլեյբին։
«Մենք հայտարարում ենք 2025 թվականի հունվարի 7-ից Դամասկոսի օդանավակայան և հակառակ ուղղությամբ միջազգային չվերթերի մեկնարկի մասին»,- նշել է նա։
Ալ-Սլեյբին վստահեցրել է, որ սիրիական նոր իշխանությունները «գործընկերների օգնությամբ» ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների ամբողջական շահագործման համար։
Հունվարի 2-ին Կատարի ազգային «Qatar Airways» ավիաընկերությունը հայտարարել է հունվարի 7-ից Դոհա-Դամասկոս երթուղով չվերթերը վերսկսելու մտադրության մասին։
Սիրիական օդանավակայանները դադարեցրել էին իրենց գործունեությունը դեկտեմբերի 8-ին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Հանրապետության օդային տարածքը փակվել էր նաև սիրիական միջանցքներով այլ երկրներ թռչող ինքնաթիռների տարանցման համար։
Օդային տարածքը բացվել է դեկտեմբերի 14-ին։
Դեկտեմբերի 18-ին ազգային փոխադրող «Սիրիական ավիաուղիներ»-ը A320-212 ինքնաթիռով չվերթ է իրականացրել Դամասկոսից Հալեպ և հակառակ ուղղությամբ :




