ԿարևորՄիջազգային

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում քաղաքացիական թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, Telegram-ի ալիքում հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:45-ից, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում»,-ասված է հաղորդագրությունում։

Հակաօդային պաշտպանության ուժերի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել Լենինգրադի շրջանում, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն՝ նշելով, որ անօդաչու թռչող սարքը շարժվել է Պսկովի շրջանով։

Գիշերը նաև անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել և խոցվել Ֆիննական ծոցի շրջանում։ Նշվում է, որ ավերածություններ և զոհեր չկան։

Կարդացեք նաև

Back to top button