ԿարևորՄշակույթ

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնացել է 7 օր

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնացել է 7 օր, հայտնում են Առաջին ալիքից։

Այս տարի հենց հանդիսատեսն է որոշելու «Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան ներկայացուցչին։

«Սիրելի՛ արտիստներ, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու համար խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել հայտը ներկայացնելու կանոններն ու պահանջները, ինչպես նաև ՊԱՐՏԱԴԻՐ ծանոթանալ հայտի վերջում կցված մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:

Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ:

Մրցույթին մասնակցելու համար այցելեք www.eurovision.am և լրացրեք առցանց հայտը:

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button