ԿարևորՄիջազգային

ՀԴԲ-ն զգուշացրել է Նոր Օռլեանում տեղի ունեցածին նման ահաբեկչական նոր հարձակումների սպառնալիքի մասին

Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել են Նոր Օռլեանում տեղի ունեցածին նման ահաբեկչական հնարավոր նոր հարձակումների սպառնալիքի մասին, հայտնել է ABC հեռուստաընկերությունը։

Գերատեսչությունները համատեղ հետախուզական տեղեկագիր են ուղարկել ամերիկյան իրավապահ բոլոր մարմիններին:

Փաստաթղթում նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որին աջակցել է կասկածյալը, 2014 թվականից իր կողմնակիցներին կոչ է անում ահաբեկչություններ իրականացնելու համար օգտագործել մեքենաներ։

Հեռուստաընկերության աղբյուրները հայտնել են, որ ահաբեկչական կազմակերպությունն իր կոչերն ակտիվացրել է վերջին ամիսներին, հատկապես Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Սակայն նաև նշել են, որ դեռևս տեղեկություն չկա, որ ԻՊ-ն ստանձնել է Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։

Կարդացեք նաև

Back to top button