ԿարևորՀասարակություն

Նոր նախարար՝ հին հարցեր. Նարեկ Սարգսյանն ամփոփում է 100 օրը

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը իր ղեկավարած գերատեսչության վերջին 3-4 ամիսների գործունեությունն այսօր երկայացրեց՝ անդրադառնալով ոլորտի բոլոր խնդիրներին, որոնք վեր են հանվել այս ընթացքում։  Խնդիրները բազմաթիվ են, առաջինը և ամենակարևորը՝ «մեր բնակավայրերի միջավայրի ճարտարապետական դեմքի պահպանման եւ միջավայրի խաթարման հարցերն են»։ Նաեւ ճարտարապետների եւ նախագծողների կարգավիճակը պետք է հաստակեցվի։

Այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են մի քանի ծրագրեր։ Ճարտարապետական գործունեոթւայն մասին օրենքը դեռ 2009-ից նախաձեռնվեց, հետո սառեցվեց, հիմա նորից սկսել են աշխատել օրենքի վրա։ Հանդիպումներ են ունեցել տարբեր ճարտարապետների հետ և նախարարը հույս հայտնեց, որ այն շուտով կընդունվի։ Այն նոր տրամաբանություն կունենա՝ ճարտարապետությոն ոլորտում միջազգային գործելաոճին համահունչ, ասում է Նարեկ Սարգսյանը։

Նախարար Նարեկ Սարգսյանը շինարարների ու շինարարության մասին էլ խոսեց. շինարարության որակ, գնագոյացում, տենդերներ և մրցույթներ, դրանց որակավորման հետ կապված խնդիրներ։ Դրա համար ստեղծվելու է փորձագիտական պետական կենտրոն։ «Շուկայական գնագոյացումն ու այն նորմերը, որն այսօր գոյություն ունեն, իրար չեն համապատասխանում»,- այս դաշտը պետք է կարգավորվի եւ արդեն որոշակի քայլեր արվել են, վստահեցրեց նախարարը։

Նարեկ Սարգսյանը շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ Երևանից դուրս տարածքների զարգացմանը։ Հոկտեմբերին կկազմակերպվի «Հայկական տուն» մրցույթը։ «Փորձելու ենք ՀՀ բոլոր բնակավայրերի համար, որոնք իրենց ճարտարապետությամբ տարբերվում են իրարից, մշակել բազմաթիվ նախագծեր»։

Եղան նաև հին հարցեր, քանի որ Նարեկ Սարգսյանն էլ ոլորտում նոր մարդ չէ եւ մայրաքաղաքում իրականացված բազմաթիվ շինարարաիան ծրագրերի հեղինակն է։ Առաջիկայում ի՞նչ հեղիանկավոր կառույցներ կքանդվեն Երևանում, հարցում նախարարը սարկազմ նկատեց. «Ցավոք սրտի, պետք է հիասթափեցնեմ, ոչ մի հեղինակային կառույց չի քանդվելու»։

 

 

Կարդացեք նաև

Back to top button