Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան Դամասկոսում հույս է հայտնել, որ սիրիական նոր իշխանությունները կհարգեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Նրա խոսքով՝ Բաշար Ասադի վարչակարգը ճանաչել է Ղրիմի բռնազավթումը, ուստի Կիեւը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Ըստ նրա՝ նոր իրավիճակում հարաբերությունները վերականգնելու հնարավորություն է ստեղծվել, հայտնում է BBC-ին։
«Նրանից ենք ելնում, որ նոր Սիրիան կդառնա պետություն, որը հարգում է միջազգային իրավունքը՝ մասնավորապես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա։
Ուկրաինայի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ իր երկիրը կաջակցի Սիրիայի պարենային անվտանգությանը։ Արդեն վաղը Սիրիայում կլինեն մոտ 20 բեռնատարներ, որոնք կհասցնի 500 տոննա ալյուր «Ցորեն Ուկրաինայից» մարդասիրական նախաձեռնության շրջանակում։




