Հասարակություն

Կանխվել է 207կգ սիգի ապօրինի որսը

«Սիգ» տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները, գիշերային հերթափոխի ընթացքում, Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։

Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում, նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։

Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել 560 հատ, 207կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1.035.000դր։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ։

Կարդացեք նաև

Back to top button