ԿարևորՀասարակություն

Երևանում՝ ինչպես տանը․ ԱՄՆ դեսպանի Ամանորի ուղերձը՝ հայ ժողովրդին

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ամանորի կապակցության ուղերձ է հղել հայ ժողովրդին։ ուղերձում ասված է․

«Ընկերներիս և ընտանիքիս հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։

Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։

Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։ 

Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերված ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար։ Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։

Թող ձեր տոնական օրերը լցված լինեն ուրախությամբ, խաղաղությամբ և սիրով։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է դեսպանի ուղերձում։

Կարդացեք նաև

Back to top button