
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ-Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 177 մարդ, հայտնել է երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Չոյ Սանգ Մոկը։
«Կառավարությունն այսօրվանից յոթ օրով համազգային սուգ է հայտարարում»,-ասվում է Չոյ Սանգ-Մոկի հայտարարության մեջ, որը տարածել է գերատեսչությունը:
Սուգը կտեւի մինչեւ հունվարի 5-ի կեսգիշեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել թռչունների հետ բախման հետեւանքով վայրէջքի շասսի անսարքության պատճառով։ Ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել, սակայն ստիպված է եղել լրացուցիչ շրջան կատարել։ Ականատեսները պատմում են, որ օդանավի շարժիչը բռնկվել է դեռ օդում։ Անձնակազմը փորձել է ինքնաթիռը նստեցնել ֆյուզելյաժի վրա, սակայն ինքնաթիռը չի կարողացել դանդաղեցնել արագությունը և հարվածել է թռիչքուղու վերջում գտնվող կառույցին, որն էլ հանգեցրել է պայթյունի ու հրդեհի։




