Խորվաթիայում այսօր նախագահական ընտրություններ են։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, ընտրողների աջակցությունը ստանալու ամենաբարձր հնարավորություններն ունի Խորվաթիայի ներկայիս նախագահ, նախկին սոցիալ-դեմոկրատ Զորան Միլանովիչը։
ՏԱՍՍ գործակալության կողմից վկայակոչված հարցումների համաձայն՝ նա կարող է ապավինել ձայների 39,3%-ին։ Իր առաջին նախագահական ժամկետի հինգ տարիների ընթացքում Միլանովիչը բազմիցս դիմել է պոպուլիստական հռետորաբանության՝ դիմելով աջ քաղաքական հայացքներ ունեցող ընտրողներին, նշում է dpa գործակալությունը։
Միլանովիչի ամենամոտ մրցակիցը մանկաբույժ, դատաբժշկական փորձագետ և բժշկական գենետիկայի ոլորտի մասնագետ Դրագան Պրիմորացն է։ Նա առաջադրվում է որպես անկախ թեկնածու և իշխող պահպանողական Խորվաթիայի դեմոկրատական միություն կուսակցության աջակցությամբ։
«Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են լինելու նաև «Մոստ» քաղաքական կուսակցության ներկայացուցիչ և Սինջ քաղաքի քաղաքապետ Միրո Բուլը, անկախ թեկնածու Տոմիսլավ Յոնիչը, ձախ քաղաքական կուսակցության առաջնորդ Իվանա Կեկինը։
Ինչպես նշում է dpa-ն, եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50%-ից ավելին, ինչը հավանական է, Խորվաթիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 2025 թվականի հունվարի 12-ին։ Բալկանյան երկրում, որը ԵՄ անդամ է, բնակվում է ընտրելու իրավունք ունեցող 3,8 միլիոն քաղաքացի։




