ԿարևորՀասարակություն

Երևանում մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել

Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանն ասել է, որ բացի «FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից, Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավը։

«Utair»-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միրելանիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։

Կարդացեք նաև

Back to top button