Հարևան Վրաստանում լարված իրավիճակ է։ Քաղաքի փողոցները մարդաշատ են վաղ առավոտից։ Երկու նախագահներ՝ գործող նախագահը չի ընդունում նոր նախագահի լիգիտիմությունը, որի երդմնակալությունն է այս պահին Վրաստանի խորհրդարանում։
Առավոտից խորհրդարանի շենքը անվտանգության դեղին մակարդակի վրա է, մուտքը սահմանափակ է, իսկ Գերագույն օրենսդիր մարմնում լրագրողներն աշխատում են նախապես տրված հատուկ հավատարմագրմամբ։
Հատված՝ «Ռադիոլուրի» թողարկումից




