
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վերջին 28 օրում իր սոցցանցի էջերում գրանցվել է 100 միլիոն դիտում։
«Meta-ի պաշտոնական վիճակագրությամբ վերջին 28 օրում Facebook-ի եւ Instagram-ի իմ էջերում գրանցվել է ավելի քան 100 միլիոն դիտում։ Հանրային հաղորդակցության այս ծավալը ինձ համար աննախադեպ է, մտածելու ու վերլուծելու հարուստ նյութ է տալիս»,-ասված է Փաշինյանի գրառման մեջ։





