ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։

«Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button