
Շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոն (2013-2023), աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստ Մագնուս Կարլսենին հեռացրել են Նյու Յորքում ընթացող արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից, հաղորդում է ՖԻԴԵ-ի կայքը։
Նորվեգացի գրոսմայստերը 9 -րդ տուրին ներկայացել է ջինսե տաբատով, ինչն արգելված է առաջնության կանոններով։ Կարլսենը տուգանվել է 200 դոլարով, բայց հրաժարվել է փոխել հագուստը։
Նրան թույլ չեն տվել մասնակցել 9 տուրին։ Կարլսենը հեռացել է եւ չի շարունակել մասնակցությունը։
Մարզակոշիկների համար 200 դոլարով տուգանվել էր նաեւ ռուս Յան Նեպոմնյաչչին, նա փոխել էր դրանք ու շարունակել մասնակցել առաջնությանը։




