
Մատենադարանում ներկայացված նոր ցուցադրությունը նվիրված է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային, հայտնում են Մատենադարանից:
Ներկայացված են բացառիկ ձեռագրեր, որոնք ամբողջացնում են հայկական մանրանկարչական ավանդույթները: Առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր՝ սկսած 11-րդ դարից:
Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու ավետարանիչների խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը:
Ցուցադրության՝ Սուրբ Ծննդին վերաբերող հատվածը կգործի մինչև հունվարի 13-ը:




