Հասարակություն

Նիդեռլանդներից ներմուծված առաքանուց հայտնաբերվել է թմրամիջոց. ՊԵԿ

ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը, հայտնում են ՊԵԿ-ից:

Նիդեռլանդների Թագավորությունից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է:

Կարդացեք նաև

Back to top button