ԿարևորՀասարակություն

Արարատի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

Գործադիրն ընդունել է «Հողամասեր հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ և Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով հիմնադրամին տրամադրելու խնդրանքով՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

Համաձայն հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաներին եւս հասանելի դարձնել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ուսուցումը: Թումո կենտրոնի շահառուները 12-18 տարեկան երեխաներն են, կրթական ողջ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Կարդացեք նաև

Back to top button