ԿարևորՄիջազգային

Թուրքիան և Սիրիան մոտ ապագայում նավթի և գազի համաձայնագրեր կկնքեն

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա և կուժեղացնի այդ երկրի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները։ Բայարքթարը նաև նշել է, որ Անկարան նպատակադրված է Սիրիայի հետ մոտ ապագայում կնքել նավթի ու բնական գազի համաձայնագրեր։

«Առաջին հերթին մենք պետք է էլեկտրաէներգիա տրամադրենք Սիրիայի այն շրջաններին, որոնք էլեկտրաէներգիա չունեն։ Միջնաժամկետ հեռանկարում նախատեսում ենք ավելացնել դրանց արտադրական հզորությունը»,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։

Ըստ Բայրաքթարի՝ Սիրիան ունի ամեն ինչի կարիք և այնտեղ աշխատանքներ կտարվեն ենթակառուցվածքների նախագծերի ուղղությամբ և ըստ այդմ Թուրքիան կկարողանա Սիրիայի տարածքով Լիբանանին ևս էլեկտրաէներգիա մատակարարել։

«Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն՝ այդ թվում Սիրիայից Թուրքիա նավթամուղի անցկացումը»,- նշել է Բայրաքթարը։

Կարդացեք նաև

Back to top button