ԿարևորՄիջազգային

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Եմենի տարածքին

Հինգշաբթի իսրայելական ավիացիան զանգվածային հարվածներ է հասցրել Եմենի տարածքին՝ գրոհելով Սանայի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Հոդեյդա և Ռաս Իսա ծովային նավահանգիստները։ Բացի այդ, հարվածներից մեկի թիրախը եղել է Ռաս Քաթնիբ էլեկտրակայանը։

Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 16-ը վիրավորվել են։

Սանայի օդանավակայանի վրա հարձակման ժամանակ նրա տարածքում է գտնվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։

«Երբ մենք պատրաստվում էինք թռիչքի, օդանավակայանը ենթարկվեց ռմբակոծության: Մեր ինքնաթիռի անձնակազմից մեկը վիրավորվել է», — ասել է նա:

«Թռիչքների կառավարման աշտարակը, մեկնման սրահը, որտեղից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էինք, և թռիչքուղին վնասվել են», -նշել է Հեբրեյեսուսը՝ հավելելով, որ ինքն ու իր գործընկերները չեն տուժել:

Միջադեպի վերաբերյալ Իսրայելից ոչ մի մեկնաբանություն չի եղել:

Կարդացեք նաև

Back to top button