ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 26-ը «հոբելյանական» օր՝ Երևանի մետրոպոլիտենի համար

1981, 1985 և 1996 թվականների դեկտեմբերի 26-ին տեղի են ունեցել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Շենգավիթ», «Չարբախ» կայարանների բացումները։

«Դեկտեմբերի 26-ը կարելի է անվանել «հոբելյանական» օր Երևանի մետրոպոլիտենի համար, քանի որ տարբեր տարիներին հենց այս օրը տեղի են ունեցել երեք կայարանների բացումներ»,- գրել է Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը։

«Հանրապետության հրապարակ» կայարան

1981 թվականի դեկտեմբերի 26-ին, բացվեց «Հանրապետության հրապարակ» կայարանը (նախկինում Լենինի), որը դարձավ քաղաքի սրտում կարևոր տրանսպորտային հանգույց։

Դասակարգումը՝ միջանկյալ։
Դիրքավորումը՝ խորը։
Կայարանի տեսակը՝ սյունաձև եռակամար։
Պլատֆորմի տեսակը՝ կղզիաձեւ
Ճարտարապետներ՝ Ջ․ Թորոսյան եւ Ռ․Մինասյան
Այս համատեղ աշխատանքը 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Հենզել Հակոբյանը։

«Շենգավիթ» կայարան

1985 թվականի դեկտեմբերի 26-ին բացվեց «Շենգավիթ» կայարանը, որը ևս մեկ կարևոր հավելում էր մետրոպոլիտենի ընդլայնման գործում։

Դասակարգումը՝ միջանկյալ։
Դիրքավորումը՝ փոքր։
Պլատֆորմի տեսակը՝ կղզիաձև։Կայարանից կատարվում է երկճյուղ երթևեկություն դեպի «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարան մի ուղղությամբ և դեպի «Չարբախ» կայարան` մյուս։
Ճարտարապետներ Ռ. Ջուլհակյան, Ս. Բուրխաջյան։

«Չարբախ» կայարան

1996 թվականի դեկտեմբերի 26-ին բացվեց մետրոպոլիտենի վերջին՝ «Չարբախ» կայարանը։

Տեղադրումը՝ վերգետնյա, մեկ ուղի։
Կայարանի տեսակը՝ բաց։
Պլատֆորմի տեսակը՝ ափային։
Հայաստանի անկախանալուց հետո կառուցված միակ կայարանն է։
Ճարտարապետն է Վալտեր Մնացականյանը։

Կարդացեք նաև

Back to top button