
Իրանը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ է ստացել։ Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Իրանը 2024 թվականի մայիսին հայտնել էր ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալու իր մտադրության մասին։
ԵՏՀ-ն վերլուծել է ԵԱՏՄ երկրների փոխգործակցությունը Իրանի հետ՝ վերջինիս դիտորդ պետության կարգավիճակ շնորհելու տնտեսական նպատակահարմարության առումով և Իրանին ուղարկել է պատասխան՝ նշելով, որ շահագրգռված է քննարկել նրա պաշտոնական դիմումը։ Այն ստացվել է այս տարվա հոկտեմբերին եւ համաձայնեցվել բոլոր կողմերի կողմից։
Իրանին դիտորդի կարգավիճակ շնորհելու վերջնական որոշումը կայացրել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը։
Դիտորդ երկրի ներկայացուցիչներն իրավունք ունեն հրավերով մասնակցելու ԵԱՏՄ մարմինների նիստերին և պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով գագաթնաժողովներին։ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն նաև Կուբան և Ուզբեկստանը։




