Չորեքշաբթի օրը Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով 38 մարդ է զոհվել։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
29 մարդ փրկվել է, նրանք հիվանդանոցային բուժում են ստանում, հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով՝ անփութություն և երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մահ։




