Հասարակություն

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը

Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը:

Ամփոփելով արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Նախարարը կարևորել է՝ նոր ձևաչափով անցկացվող մրցույթի արդյունքներով առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել որոշելու նաև լավագույն կին մարզիկին, լավագույն թիմին, լավագույն մարզչին, լավագույն երիտասարդ մարզիկին և հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկին: Նրա խոսքով՝ սա լրացուցիչ խթան է լինելու մարզաշխարհի ներկայացուցիչների համար:

Կարդացեք նաև

Back to top button