
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ շուտով Հալեպում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, և Անկարան կշարունակի բոլոր ոլորտներում աջակցել Սիրիայի նոր իշխանություններին։
«Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում և շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Տեսնում ենք, որ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը շատ լավ է կառավարել գործընթացը, և նրա չափավորությունն ու կառուցողականությունը գնահատվել են։
Մենք կաջակցենք Սիրիային ամեն ինչում, ինչ նրան անհրաժեշտ կլինի. էներգիայից մինչև կրթություն և առողջապահություն, անվտանգությունից մինչև առևտուր։ Մենք կօգնենք նոր իշխանություններին, որպեսզի Սիրիան վերականգնվի, ուժեղացնի իր կարողությունները և թույլ տա, որ պետական կառույցները կրկին կատարեն իրենց հիմնական գործառույթները»,- ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության առջև։




