
Չորեքշաբթի (դեկտեմբերի 25-ին) քրիստոնյա հավատացյալները Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարում մասնակցել են Սուրբծննդյան պատարագին: Պատարագը մատուցել է Երուսաղեմի լատին պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան։
Գազայի վրա իսրայելական հարձակումների պատճառով Սուրբծննդյան տոնին Բեթղեհեմի փողոցները չեն զարդարվել։ Այս տարի Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում կնշանավորվի միայն կրոնական արարողություններով՝ առանց տոնախմբությունների:
Բեթղեհեմի Սուրբծննդյան եկեղեցին համատեղության կարգով պատկանում է Երուսաղեմի ուղղափառ, Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներին։ Բոլոր երեք քրիստոնեկան եկեղեցիներն էլ ունեն իրենց վանական համայնքներն ու սահմանված վայրերը եկեղեցու մեջ։ Ուղղափառ եկեղեցուն է պատկանում հարավարևելյան մասը, Հայ առաքելական եկեղեցին զբաղեցնում է հարավարևմտյան մասը իսկ կաթոլիկ եկեղեցին, ովքեր ներկայացված են ֆրանցիսկյանների միաբանությամբ` հյուսիսարևմտյան։




