Հասարակություն

Նշվել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը շնորհավորել է ֆեդերացիային 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա ներդրումը զբոսաշրջության ոլորտի զարգացման, միջազգային համագործակցության խթանման և երկրի զբոսաշրջային ներուժը առավել արդյունավետ դարձնելու գործում։

Միջոցառանը ներկա են գտնվել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, զբոսաշրջության և գործարար համայնքի ներկայացուցիչներ, դեսպաններ։

Տուրիզմի ֆեդերացիան ստեղծվել է 2004 թվականին որպես «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» և 2018-ին վերակազմավորվել է որպես ֆեդերացիա։ Այն արդեն երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալում և էական դերակատարում ունի Հայաստանի զբոսաշրջային ոլորտում։

Կարդացեք նաև

Back to top button