ԿարևորՔաղաքական

Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

«Թանկագի՛ն Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ի էջում գրել է նախարար Պապիկյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։

Մի շարք առանցքային գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարները՝ Ժան-Նոել Բարոն, Բրյունո Ռետայոն և Սեբաստիեն Լըկորնյուն պահպանել են իրենց պաշտոնները։

Կարդացեք նաև

Back to top button