
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ Ցուցակը ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը։
Մի շարք առանցքային գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարները՝ Ժան-Նոել Բարոն, Բրյունո Ռետայոն և Սեբաստիեն Լըկորնյուն պահպանել են իրենց պաշտոնները։
Ինչպես նշում է BFMTV հեռուստաալիքը, եթե Ռետայոն նախորդ կառավարության նախարարներից առաջինն էր, որի հետ Բայրուն հանդիպել էր նշանակումից հետո, ապա նոր վարչապետը ցանկանում էր փոխարինել Լեկորնուին և Բարոյին։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը և պաշտպանությունը երկու ոլորտներ են, որտեղ նախագահն է ավանդաբար ընտրում նախարարներին, և Մակրոնը նախընտրել է ամեն ինչ թողնել իր տեղում:
Ներքին գործերի նախկին նախարար Ջերալդ Դարմանինը վերադարձել է կառավարություն՝ որպես արդարադատության նախարար։
Կառավարության նոր կաբինետը ունի չորս պետնախարար (փոխվարչապետներ), որոնք իրավասու են արձակել իրենց հրամանագրերը՝ առանց վարչապետին հարցում անելու։
Ընդհանուր առմամբ, նոր կաբինետում կա 35 անուն։ Դրանցից 14-ն ունեն նախարարական լիարժեք լիազորություններ։
Կառավարությունը ձևավորվել է երկրի նոր վարչապետ, կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի պետության ղեկավար նշանակվելուց տասն օր անց։




