
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։
«Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին, որովհետև եզրակացությունն ի վերջո տեղի է ունենալու: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որը շարունակվում է 4+2 տարի, կիսատ մնա»,- ասել է նա:
Նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին, հրաժարվել էին բանավիճելուց։




