
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հետևորդներին խնդրել է սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս նկարել և նկարն ուղարկել իրեն:
«Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:
Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո»,- գրել է վարչապետը՝ պետական պաշտոնյաներին խնդրելով կարդալ գրառումը։




