ԿարևորՄիջազգային

«Հեղափոխության» սկզբից ի վեր Թուրքիան աջակցել է սիրիացի ժողովրդին, ասել է Սիրիայի դե ֆակտո առաջնորդը

Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ Շարան Դամասկոսում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսում ասել է «Թուրքիան հեղափոխության սկզբից ի վերջ աջակցել է սիրիացի ժողովրդին»։

Նա հայտնել է, որ նախարար Ֆիդանի հետ քննարկել են Սիրիայի ապագան։

Իր հերթին Թուրքիայի փոխնախագահ Ջեւեդ Յելմազը սոցցանցերում գրել է, որ Ֆիդանի այցը Դամասկոս երկու երկրների միջեւ եղբայրության եւ բարեկամության ապացույցն են։

 «Հավատում ենք, որ Սիրիայի նոր իշխանությունը արագ կվերականգնի կայունությունը, կստեղծի բարգավաճման պայմաններ երկրի, իր ժողովրդի համար, տարածաշրջանում, այդ թվում Թուրքիայում խաղաղության գործում իր ներդրում կբերի»,- գրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button