
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ ներկայացրել է transport.yerevan.am կայքը, որի գործիքակազմը շարունակաբար ավելանալու է: Նա նշել է, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը թվային փոխակերպման շատ կարևոր մասն է:
Կայքի միջով հանրավոր կլինի ամբողջական տեղեկություն ստանալ միասնական համակարգի մասին:
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հունվարի 1-ից մայրաքաղաքում անցում է կատարվում տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի։




