ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման նախադրյալներ դեռ չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս իրական ազդակներ չեն եղել», — ասել է նա ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան, թե արդյոք կա՞ հանդիպման հնարավորություն Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է հանդիպի իր հետ Ուկրաինայի պատերազմի պատճառով։
«Նախագահ Պուտինն ասել է, որ ցանկանում է իր հետ հնարավորինս շուտ հանդիպի։ Այնպես որ, մենք պիտի սպասենք, բայց մենք պիտի ավարտենք այդ պատերազմը։ Այդ սարսափելի, սարսափելի պատերազմը»,- Արիզոնայում համագումարի ժամանակ ասել է Թրամփը, հայտնել է BBC-ին ։
Թրամփը ավելի վաղ՝ իր նախընտրական արշավի ընթացքում, ասել էր, որ նախագահ դառնալուց հետո պատերազմը կարող է դադարեցնել «24 ժամում»։




