ԿարևորՀասարակություն

2024 թվականը՝ Արաբկիր վարչական շրջանում

2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքների առաջին փուլը: Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան:

Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք:

4300 քմ թեք տանիքներ են հիմնանորոգվել, 48 հասցեներում հին վերելակները նորով են փոխարինվել:

Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք, որը հետագայում ծառայելու է հենց արաբկիրցիներին։ Բակերից և մայթերից հեռացվել է 25 ավտոտնակ, 22 կրպակ:

252 քմ հենապատ է հիմնանորոգվել։

7 հասցեներում ներքին ջրագծերի և կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Կարդացեք նաև

Back to top button